25/09/2017 15:06
«Մարիա» փոթորիկը թուլացել է հզորության մինչև առաջին աստիճան
«Մարիա» փոթորիկը թուլացել է հզորության մինչև առաջին աստիճան, հայտնել է ԱՄՆ Փոթորիկներին հետևելու ազգային կենտրոնը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Սպասվում է, որ «Մարիան» էլ ավելի շատ կթուլանա. երբ հասնի ԱՄՆ ափերին՝ մինչև արևադարձային փոթորիկ:
Ներկայումս փոթորկի կենտրոնը գտնվում է Հյուսիսային Կարոլինա նահանգի Հաթերաս հրվարդանից 625 կմ հարավ-արևելք: Քամու առավելագույն արագությունը նվազել է մինչև 150 կմ/ժամ: