25/09/2017 15:08
Աբովյանի գործարանում տեղի ունեցած պայթյունից տուժել են անցորդն ու աշխատակիցը
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակում Աբովյան քաղաքում «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի ունեցած պայթյունի դեպքից:
Պարզվել է, որ գործարանի կաթսայատանը՝ մոտ 80 քմ, տեղի է ունեցել պայթյուն. փլուզվել է կաթսայատան արտաքին պատը՝ մոտ 24 քմ: Անցորդ՝ 1956 թ. ծնված Գ. Բ.-ը և գործարանի աշխատակից՝ 1985 թ. ծնված Ա. Ղ.-ը, ստանալով տարբել աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև Ա. Ղ.-ը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):