25/09/2017 17:54
Անհայտ անձինք մահակով և սուր զենքով հարձակում են գործել ու վիրավորել Սպահանի թեմական խորհրդի ատենապետին
Սպահանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանը Նոր Ջուղայում հարձակման է ենթարկվել, Aysor.am-ը տեղեկանում է Սպահանի Հայոց Հայոց թեմի Ազգային առաջնորդարանից:
Ըստ աղբյուրի՝ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ Սպահանի հայոց թեմի պատվիրակությունը Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին մասնակցությունից վերադառնալիս է եղել Ջուղա:
Նշվում է, որ անհայտ անձինք մահակով և սուր զենքով հարձակում են գործել ու վիրավորել Վարդան Մինասյանին նրա բնակարանի մուտքի մոտ:
Ըստ աղբյուրի՝ մինչ Մինասյանի նկատմամբ հարձակումը, հանցագործները փորձել են հարձակվել Առաջնորդարանի մեքենայի վրա, որի մեջ է եղել Մինասյանը:
Վարուժ Մինասյանը տեղափոխվել է հիվանդանոց և նրան ցուցաբերվել է բժշկական առաջնային օգնություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: