25/09/2017 12:52
Ֆինանսների նախարար. Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով
Կրկնակի հարկումը բացառող շուրջ 46 համաձայնագիր ունենք, ամփոփելով աշխատանքների մեկ տարին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Սա շատ կարևոր քայլ է նաև ներդրողների հետ աշխատելիս: Համաձայնագրերը ստորագրում ենք այն երկրների հետ, որոնց հետ ունենք առևտրային հարաբերություններ», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում կրկնակի հարկումը բացառող 5-8 նոր համաձայնագիր կլինի:
2022 թվականին արդեն, Արամյանի խոսքով, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի թիվը կավելանա 8-ով:
Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը, ինչի վերաբերյալ գործընկերների հետ կան որոշակի հակասություններ, նախարարն ասաց, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը ստորագրված է եղել դեռևս 1976 թվականին, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը և այժմ Հայաստանը չի հանդիսանում ԽՄ իրավահաջորդ: