25/09/2017 19:19
Բակո Սահակյանն այցելել է նորանշանակ նախարարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին այցելել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, կրթության, գիտության և սպորտի, ֆինանսների, բնապահպանության և բնական ռեսուրսների, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության նախարարություններ և այդ գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:
Նախագահը երախտագիտություն է հայտնել վերոհիշյալ կառույցների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար: