25/09/2017 14:26
ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի նախագիծը կքննարկվի Աշոտյանի ղեկավարած հանձնաժողովում
ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք» խմբակցության նախագիծը կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, որի ղեկավարը Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն է:
Aysor.am-ը խորհրդարանից տեղեկանում է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որում կքննարկվի հարցը, տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին:
Տեղեկանում ենք նաև, որ նախագծի հիմնական զեկուցող է նշանակված ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը լինելու է հենց Աշոտյանը:
Նույն նիստի օրակարգում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ նախագծի մասին Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Այս հարցով արդեն հիմնական զեկուցողը ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, իսկ հարակից զեկուցողը՝ Հերմինե Նաղդալյանը: