25/09/2017 13:23
Թրամփն արգելել է ԿԺԴՀ-ի և Վենեսուելայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով խստացրել է մի շարք երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Սպիտակ Տան հաղորդագրությանը:
Նոր փաստաթղթում, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 18-ից, ներառվել են Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սիրիայի, Եմենի, նաև Չադի, Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի քաղաքացիները, իսկ Սուդանը ցուցակից հանվել է:
Միևնույն ժամանակ նշվում է, որ հրամանագիրը վավերականության ժամկետ չունի:
«Որպես նախագահ՝ ես պետք է ապահովեմ անվտանգությունն ու հետևեմ ԱՄՆ-ի և ժողովրդի հետաքրքրություններին», — որոշումը մեկնաբանել է Թրամփը: