25/09/2017 14:57
Իրաքյան Քուրդստանի ղեկավարությունը մտադիր չէ անկախություն հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո
Իրաքյան Քուրդստանի ղեկավարությունը մտադիր չէ կենտրոնական կառավարությունից անկախություն հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, որն այսօր ընթանում է Իրաքի քրդական ինքնավարության տարածքում: Այդ մասին հայտարարել Է տարածաշրջանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք անկախություն չենք հռչակի հանրաքվեից անմիջապես հետո: Մենք կայունության գործոն ենք եղել տասնամյակներ շարունակ և այդպիսին կմնանք այսուհետև», - նրա խոսքը մեջբերել է Rudaw հեռուստաալիքը:
Ընդորում նա հավաստել է, որ Էրբիլը պնդում է Բաղդադի հետ երկխոսության շարունակումը: Խոսելով հանրաքվեին Թուրքիայի արձագանքի մասին՝ Բարզանին հույս է հայտնել, որ Անկարան «հանգիստ կվերաբերի հանրահարցմանը», և հավաստիացրել է, որ քրդական ինքնավարությունն իր գործողություններով «ոչ ոքի չի սպառնում»: