25/09/2017 13:56
Հրաձգություն՝ Թենեսիում. կա մեկ զոհ
Թենեսի ամերիկյան նահանգում հրաձգության ժամանակ զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ութը: NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ժոզեֆ Փլեզանտը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ հաստատվել է մեկ մարդու մահ, վիրավորների շարքում հայտնվել է նաև կրակողը: Հրաձգությունը տեղի է ունեցել Անտիոք քաղաքում՝ Նեշվիլի արվարձաններում: Միջադեպի պատճառները հայտնի չեն:
Կասկածյալը ձերբակալվել է: