25/09/2017 10:31
ԳԴՀ-ի ընտրություններ. Մերկելի դաշինքը հաղթում է
Գերմանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը՝ ստանալով 33 տոկոս ձայն, երկրորդ տեղում է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 20,5 տոկոս ձայնով, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունն առաջին անգամ խորհրդարան է անցնում 12,6 տոկոս ձայնով, հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ըստ բոլոր 299 ընտրատարածքների ձայների հաշվարկի արդյունքների, փոխանցում է РИА Новости-ն:
Խոհրդարան անցնելու 5 տոկոսի շեմը հաղթահարելով՝ Բունդեսթագ կմտնեն նաև Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9,2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս, հայտնում է «Գերմանական ալիքը»: