25/09/2017 16:26
Շիրակի մարզպետը խնդրել է օգնել իրեն
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում խնդրել է շիրակցիներին օգնել իրեն, համալրել դպրոցներում թափուր մնացած մանկավարժների քանակը:
«Մարզում մանկավարժությունն ունի հարուստ ավանդույթներ: Բարձրագույն կրթություն ունեցող անձանց թվում էական թիվ են կազմում մանկավարժները: Ցավոք, մեր մանկավարժների մի մասն այսօր աշխատանք չունի: Միևնույն ժամանակ, ունենք դպրոցներ որտեղ թափուր հաստիքներն ամիսներ է չենք կարողանում համալրել: Խնդրում եմ օգնեք մեզ համալրել մեր դպրոցները», - գրել է մարզպետը՝ կցելով այն դպրոցների ցանկը, որում կան թափուր հաստիքներ և որտեղ մրցույթներ են անցկացվում: