Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար. Պապին Պողոսյանը Հայաստանում է

25/09/2017 19:31

Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար. Պապին Պողոսյանը Հայաստանում է


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում այս օրերին Մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում են գտնվում տարիներ շարունակ դրսում ապրող և ստեղծագործող հայ արվեստագետներից շատերը: 13 տարվա բացակայությունից հետո Հայաստան է ժամանել նաև երգիչ Պապին Պողոսյանը, ում կատարմամբ «Երևանի սիրուն աղջիկ»-ը շարունակում է մնալ հայուհուն՝ բոլոր ժամանակներում ամենաբնութագրող երգը:

Aysor.am-ի հետ զրույցում երգիչն անդրադարձել է Հայաստանից հեռանալու պատճառներին, 13 տարի անց՝ վերադարձին, թոռնիկների հետ հանդիպմանն ու մանկության հիշողություններին:

- Պարոն Պողոսյան, արդեն 10 օր է՝ Հայաստանում եք: Ինչպե՞ս եք անցկացրել այդ օրերը:

- Անընդհատ համերգային ծրագրեր են լինում. ամսի 20-ին մասնակցեցի «Նաիրի» փառատոնին, հոկտեմբերի 3-ին էլ «Գիրկդ բաց, քեզ մոտ ենք գալիս» խորագրով համերգ է կայանալու, որին մասնակցելու են սփյուռքից ժամանած երգիչներն ու այստեղի կատարողներից մի քանիսը: Ու որ ամենակարևորն է՝ 13 տարի աղջկաս, թոռնիկներիս չէի տեսել, եկել եմ նրանց հանդիպելու…

- Եվ ինչպիսի՞ն էր հանդիպումը 13 տարի անց:

- Շատ էմոցիոնալ: Արդեն մեծացել, հարսնացու են դարձել (ժպտում է՝ հեղ.):

- Ո՞ւմ հետ եք եկել, երկարաժամկե՞տ այցելություն է:

- Կնոջս հետ եմ եկել, ով գրեթե 30 տարի եղել է Մերանգուլյանի անվան անսամբլի քանոնահարուհին: Հոկտեմբերի 15-ին վերադառնալու ենք ԱՄՆ:

- Մնացյալ 20 օրն ինչպե՞ս եք անցկացնելու:

- Ուզում եմ հիմնականում հարազատներիս միջավայրում լինել, մանկությանս վայրերն այցելել, կարոտս առնել: Այստեղ շատ բարեկամներ, ընկերներ ունեմ, որոնց պետք է անպայման հանդիպեմ. Մերանգուլյանի անվան անսամբլի բոլոր երաժիշտներն են ընկերներս, նաև երգիչներ, արվեստագետներ, որոնց հետ պետք է հիշենք մեր անցած օրերը, տարիները:

- ԱՄՆ տեղափոխվելուց հետո առաջին անգամ եք Հայաստան եկել: Ինչո՞վ էր պայմանավորված երկարատև բացակայությունը:

- Այնտեղի իրավաբաններն այնքան էլ ճիշտ մոտեցում չէին ցուցաբերել թղթաբանությանը, ինչի պատճառով էլ ձգձգվեց գալս: Հետո էլ որդիս գրին քարտ շահեց ու եկավ ԱՄՆ, զբաղվածությունս էլ ավելի մեծացավ, ու, փաստորեն, 13 տարի ձգձգվեց:

- Այժմ ԱՄՆ-ի քաղաքացի՞ եք:

- Ո՛չ, բայց վերջերս գրին քարտ ստացա, որն ինձ հնարավորություն է տալիս ազատ տեղաշարժվել, Հայաստան գալ ու գնալ: Կարծում եմ՝ 5-6 տարի հետո քաղաքացիությանս հարցն էլ կլուծվի:

- Հատկապես վերջին տարիներին արվեստի բնագավառում գործող մարդկանց Միացյալ Նահանգները շատ է գրավում: Դուք Հայաստանում կայացած, ճանաչված երգիչ էիք, ի՞նչը պատճառ դարձավ մեկնել հայրենիքից: Արդյոք այնտեղ ապրելն առավել հեշտ ու հետաքրքիր է:

- Գիտեք, ամեն մեկն այնտեղ գնալու իր հիմնավորված պատճառներն ունի: Կան մարդիկ, որոնց ճակատագիրն է տանում, կան այնպիսիք էլ, ովքեր ամբողջ կյանքում նպատակ են ունենում գնալ և ի վերջո իրագործում են… Ճիշտն ասած, անձամբ ես սկզբում համերգային ծրագրով մեկնելով, հետագայի համար բավականին առաջարկներ ստացա: Պայմանագիր կնքեցի ու մնացի: Տղայիս գալուց հետո որոշեցի ոտքս մի քիչ էլ «կախ գցել», որ հասկանամ՝ նա ուզո՞ւմ է մնալ ԱՄՆ-ում, հավանո՞ւմ է երկիրը: Հավանեց, հիմա երկքաղաքացի է: Ինքն էլ երաժիշտ է, ու հիմա առավել ակտիվ է զբաղվում իր գործունեությամբ: Բայց Հայաստանի հետ կապը չի պասիվացնի, միշտ էլ կգա ու կգնա:

- Իր ընտանի՞քն ունի:

- Այո՛, Հայաստանում էր ամուսնացել, երկու զավակ ունի: Իր կինն ԱՄՆ-ում բժշկական կրթություն ստացավ:

- Ձեր դստեր ընտանիքը պատրաստվո՞ւմ է Ձեզ միանալ:

- Չէ, իրենք ցանկություն չունեն այստեղից հեռանալու: Փառք Աստծո, իմ թղթաբանական հարցերը լուծված են, ու մենք հաճախ կլինենք Հայաստանում, գուցե՝ 2-3 ամիսը մեկ:

- Բնակվում եք Գլենդելում, բացի երգարվեստից, ի՞նչ զբաղվածություն ունեք այնտեղ:

- Ինչպես միշտ՝ համերգային գործունեությամբ եմ զբաղված, և՛ նախկինում, և՛ հիմա հրավերներ ունեմ տարբեր երկրներից: Ու եթե այն ժամանակ դրսի հրավերներն ընդունելու հնարավորություն չունեի, ապա հիմա սիրով եմ ընդունում այդ առաջարկները:  Այնտեղի մեր հայ փոքրիկներին կրթում, սովորեցնում եմ մաքուր հայերեն երգել, շատ աշակերտներ ունեմ:

- Հայ ընկերներ ունե՞ք Նահանգներում:

- Իհարկե: Շատ մտերիմ ընկերներ ենք Լևոն Շարաֆյանի հետ, մի քանի օրվա տարբերությամբ էլ Հայաստան եկանք (ժպտում է՝ հեղ.): Ընկերություն էինք անում նաև մաեստրոյի՝ Կոնստանտին Օրբելյանի (դիրիժոր, երգահան՝ հեղ.) հետ: Մեր ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ էլ մտերիմ ենք:

- Հայաստանում մենահամերգ ունենալու մասին չե՞ք մտածում:

- Աստված առաջ, հաջորդ տարի կմտածեմ այդ մասին… Այս տարի 65 ամյակս էր, ու արդեն 45 տարի է՝ բեմում եմ: Հուսով եմ՝ կառավարությունը, նախարարությունն ինչ-որ բան կձեռնարկեն, կաջակցեն ու ես կկարողանամ համերգներով հանդես գալ ոչ միայն մայրաքաղաքում, այլև՝ տարբեր մարզերում:

- Պարոն Պողոսյան, Հայաստանում Ձեր բնակարանը պահպանվո՞ւմ է, թե հյուրընկալվել եք հարազատներին:

- Ես տունս վաճառել էի՝ ԱՄՆ-ում բնակարան գնելու համար: Վարձով ապրելն այնտեղ շատ բարդ է, վարձն անընդհատ թանկանում է: Իսկ այստեղ հայրական օջախ ունեմ, հարազատներիս 90 տոկոսն այստեղ են:

- Հայաստան գալով 13 տարի անց՝ ինչպիսի՞ Հայաստան, Երևան հայտնաբերեցիք:

- Դեռ չեմ հասցրել շատ տեղերում լինել, բայց պետք է նկատեմ, որ բավականին դրական փոփոխություններ կան: Շատ գեղեցիկ էր Հյուսիսային պողոտան: Միայն թե կցանկանայի, որ նմանատիպ գեղեցիկ շինություններ ամբողջ քաղաքում լինեն, որպեսզի համահունչ լինի… Փոփոխությունների մեջ կա մի բան, որն ինձ զարմացնում է. մեքենաներն են շատ-շատ, ինչը դժվարացնում է վարելը:

- Երեք օր առաջ անկախության տոնն էինք նշում: Հայաստանն արդեն 26-ամյա անկախ պետություն է: Ըստ Ձեզ՝ որոնք ենք այս 26 տարիների գլխավոր ձեռքբերումներն ու բացթողումները:

- Անկախությունը բոլորիս համար իսկապես հպարտություն, մեծ իրադարձություն է: Իհարկե, պատերազմ, դժվարություններ, մութ ու ցուրտ տարիներ ենք տեսել, բայց հիմա այդ ամենն անցյալում է, պետք է կարողանանք փայփայել ու պահպանել: Մնում է հաղթահարել տնտեսական դժվարությունն ու այնպես անել, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ ապրի: Հուսով եմ՝ լուծելի խնդիր է: Անկախ նրանից, թե որտեղ կլինենք, հայրենիքը մեր մի մասնիկն է, որից չենք կարող ո՛չ հրաժարվել, ո՛չ էլ մոռանալ: Այն, ինչ կա իմ երկրի մեջ, չկա աշխարհում ոչ մի տեղ: Որքան մարդկանց հոգսերը քչանան, այնքան շատ ժպիտ կտեսնենք

- Զրույցի սկզբում նշեցիք, որ ցանկանում եք այցելել այն վայրերը, որտեղ անցել է Ձեր մանկությունը: Որտեղի՞ մասին է խոսքը:

- Մանկությունս անցել է և՛ Երևան քաղաքում, և՛ քաղաքին կպած Գեղանիստ գյուղում, որտեղ էլ ավարտել եմ դպրոցը: Ծնողներս Գեղանիստում են ապրել:

- Պարոն Պողոսյան, նկատե՞լ եք, մարդիկ նույն ջերմությա՞մբ են Ձեզ դիմավորում: Երբ դրսում տեսնում են, ճանաչո՞ւմ են, մոտենո՞ւմ են, նկարվո՞ւմ:

- Հավատացեք՝ նույն ջերմությամբ են պարուրված: Մի քանի օր առաջ տաքսիով Օպերայի տարածք էի գնացել, պատուհանը բաց էր, մեքենայից դեռ չիջած՝ երիտասարդ մի զույգ մոտեցավ ու ջերմ խոսքեր ասաց ինձ: Ամեն քայլափոխի են ճանաչում՝ սկսած օդանավակայանից: Դժվարությունների մեջ անգամ մարդիկ շարունակում են մնալ ուշադիր ու ջերմ: Ես շատ եմ սիրում իմ ազգին, ժողովրդին, հայրենիքս: Ուզում եմ բոլորի դեմքին միայն ու միայն ժպիտ տեսնեմ, խաղաղություն լինի: Տա Աստված՝ արտագաղթը քչանա…
 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը Այսօր, 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին Այսօր, 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» Այսօր, 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Այսօր, 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան Այսօր, 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին Այսօր, 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը Այսօր, 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Այսօր, 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել Այսօր, 18:40 Հրդեհ Կամո գյուղում Այսօր, 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Այսօր, 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ Այսօր, 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել