25/09/2017 13:09
ՌԴ-ում գործող «Լազարյան եղբայրների անվան» դպրոցը չի օպտիմալացվում. ՌԴ ԿԳ նախարար
ՌԴ-ում գործող «Լազարյան եղբայրների անվան» թիվ 2042 դպրոցը փակելու մտադրություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան:
«Հայաստանի ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում Լազարյան եղբայրների դպրոցը չի օպտիմալացվում: Կարող եք ճշտել ցանկացած ասեկոսե, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել: Նման դպրոց կա նաև Սանկտ-Պետերբուրգում ու Մոսկվայում», - նշեց նախարարը:
Օրերս Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգել էր, որ ՌԴ-ում գործող «Լազարյան եղբայրների» անվան թիվ 2042 դպրոցը օպտիմալացվում է: