25/09/2017 12:26
Միջազգային հեղինակավոր ընկերությունները Հայաստանի վարկանիշը չեն իջեցրել. Վարդան Արամյան
2014-2015 թվականների շոկային տարին ՀՀ արտաքին պարտքն ավելացրել է 13 տոկոսային կետով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Նույնիսկ այդ պարտքի պայմաններում միջազգային հեղինակավոր ընկերությունները Հայաստանի վարկանիշը չեն իջեցրել: Եթե մեր հարկաբյուջետային քաղաքականությունը չլիներ խելամիտ, ռեյտինգային ընկերությունները դրոշակ կբարձրացնեին, ինչը չի եղել», -ասաց Վարդան Արամյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև՝ պարտատոմսերի շուկայում նույնպես միջազգային ներդրումները չեն նվազել:
«Պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերումներ ենք ունեցել, քանի որ գործառնական ծախսերը չեն ավելացել», - ասաց Վ. Արամյանը: