25/09/2017 11:44
Երևանյան լողավազաններից մեկում 14-ամյա աուտիկը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 6-ամյա աղջկա նկատմամբ
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել սեպտեմբերի 23-ին Արաբկիր վարչական շրջանում գործող լողավազաններից մեկում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Երևանի բնակչուհի՝ 42-ամյա Ե. Հ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նշված լողավազանում Վաղինակ անունով մի երիտասարդ իր 6-ամյա աղջկա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ գործողությունները կատարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 14-ամյա Վ. Վ.-ն, ով տառապում է «աուտիզմ» հիվանդությամբ։