25/09/2017 11:57
Իտալիայի ՌՕՈՒ-ի կործանիչը ավիաշոուի ժամանակ աղետի է ենթարկվել (Տեսանյութ)
Իտալիայի ռազմաօդային ուժերի կործանիչը աղետի է ենթարկվել մայրաքաղաքային Լացիո շրջանում ավիաշոուի ժամանակ, հայտնում է Il Corriere della Sera պարբերականը, փոխանցում է РИА Новости-ն:
Պատահարը տեղի է ունեցել բազամահազարանոց բազմության աչքերի առաջ, որոնք Տերաչինա քաղաքի տարածքում հավաքվել էին Տիրենեյան ծովի ափին: Կործանման հոլովակը տարածվել է համացանցում:
Դժբախտ պատահարի հետևանքով ավիաշոուն նախ ընդհատվել է, իսկ այնուհետև աշխատանքն ընդհանրապես ավարտել է:
Eurofighter Typhoon օդանավի օդաչուն, որը կատարում էր թռիչքային ծրագրի եզրափակիչ կետերից մեկը, ջրի մեջ է մխրճվել: Տեղի ունեցածի վկաները հայտնել են, որ նա չի հասցրել կատապուլտվել:
36-ամյա կապիտանի մարմինը գտել են միայն 1,5 ժամ անց: