25/09/2017 11:37
Մանկավարժական համալսարանում ռուս նախարարին դիմավորել են ազգագրական պարերով (Տեսանյութ, լուսանկարներ)
Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան:
Համալսարանի բակում նրան դիմավորել են ազգագրական պարերով: Նախարարը շրջել է լսարաններով, խնդրել, որ ուսանողները հայկական պոեզիայից ստեղծագործություններ արտասանեն:
Օ.Վասիլևային շնորհվելու է համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: