25/09/2017 12:39
Աբովյանում գտնվող ոչ ոգելից ըմպելիքների գործարանում պայթյուն է տեղի ունեցել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 25-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
ԱԻՆ-ից փոխանցում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: