25/09/2017 11:31
Սիրիայում ԻՊ-ի ականանետային գնդակոծության հետևանքով զոհվել է ռուս գեներալ
Սիրիայում Դեյր էզ Զորի մոտ ռուս գեներալ-լեյտենանտ է զոհվել «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկիչների կողմից ականանետային գնդակոծության հետևանքով, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
«Ռուսական ռազմական խորհրդականների խմբի ավագ, գեներալ-լեյտենանտ Վ. Ասապովը սիրիական զորքերի հրամանատարական կետում է եղել՝ սիրիացի հրամանատարներին օգնելով Դեյր էզ Զորի ազատագրման գործողությունների ղեկավարման հարցում: ԻՊ գրոհայինների անսպասելի ականանետային գնդակոծության հետևանքով գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը ականի պայթյունի հետևանքով մահացու վիրավորվել է», - ասել են գերատեսչությունում: