25/09/2017 14:47
Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը
Հանգստյան օրերին Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում, ձերբակալվել է հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած անհայտ անձը:
Ինչպես հայտնում է Հայաստանում ՌԴ-ի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը՝ սահմանախախտը որևէ դիմադրություն չի ցուցաբերել: Անձնական ստուգման ժամանակ՝ ինքնությունը հաստատող փաստաթղթեր և արգելված առարկաներ չեն հայտնաբերվել:
Իրավախախտի խոսքով՝ ինքն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է՝ 1985 թվականին ծնված:
Այս պահին՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվածի նկատմամբ իրականացնում է ստուգման համալիր աշխատանքներ:
Անցած շաբաթվա ընթացքում սա Արտաշատի սահմանային ջոկատի տարածքում իրավախախտի ձերբակալման երկրորդ դեպքն է: