26/09/2017 16:22
Երևանի և Աշխաբադի միջև այսօր առաջին ոչ կանոնավոր չվերթն է կայացել. Տեղափոխվել է 164 ուղևոր
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի ավիացիայի նախարարի տեղակալ Իմամբերդիև Իմամբերդիի գլխավորած պատվիրակությանը։
Իմամբերդիև Իմամբերդին նշել է՝ թեև Աշխաբադից Երևան մեկնել ցանկացողների թիվը մեծ է եղել, բայց այսօրվա ոչ կանոնավոր չվերթով տեղափոխել է 164 ուղևոր:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել էր Երևանի և Աշխաբադի միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այսօրվա առաջին ոչ կանոնավոր չվերթը կայացել է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:
Հայ և թուրքմեն գործընկերները hանդիպմանն անդրադարձ են կատարել Աշխաբադից Երևան ուղիղ չվերթների պահանջարկին և քննարկել կանոնավոր չվերթների իրականացման հնարավորությունը, որը կնպաստի տնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև՝ երկու երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնմանը:
Հանդիպմանը քննարկել են նաև Հայաստանի օդային տարածքով տարանցիկ չվերթների վերակնագման հարցը, որը կնպաստի առավել կարճ ճանապարհով թռիչքներ իրականացնելուն: