26/09/2017 16:30
Պուտինն Էրդողանի և Ռոհանիի հետ քննարկել է Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի հարցը
Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի թեման են հեռախոսազրույցով քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք ու իրանցի գործընկերներ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
Պեսկովը նշել է, որ Կրեմլն ավանդաբար զրույցների մանրամասները չի հրապարակում:
«Հեռախոսազրույցների ժամանակ թեման իսկապես շոշափվել է: Այս դեպքում Ռուսաստանի դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Մենք նախկինի նման կարծում ենք, որ երկրների տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանումը չափազանց կարևոր է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման և այն խնդիրների կարգավորման համար, որոնցով այդ տարածաշրջանը հարուստ է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով նրանց խնդրանքին հաստատել, թե արդյոք 2 երկրների առաջնորդները քննարկել են Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի թեման: