26/09/2017 13:47
Կատարեք ձեր տնային աշխատանքը. Սվիտալսկին՝ Հայաստանին
Մոտենում է Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը և ակտիվ աշխատանքներ է պետք տանել, որպեսզի լինի լավ աշխատաաժողով, այսօր «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» կոնֆերանսին ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նա նշեց, որ մյուս գագաթաժողովներից հետո փոխվել են նկրտումները, հավակնությունների տարբեր մակարդակները, նույնիսկ, ձգտումները արևելյան գործընկերության տարբեր երկրների շրջանակներում։
Դեսպանի խոսքով՝ ակնկալիքները Արևելյան գործընկերությունից փոքր են։
«Մենք ունենք երկու տարբեր օդանավեր կամ երկու փոխված հարթակներ, որոնցով մենք աշխատում ենք, մեկը երկկողմ հարթակն է, Հայաստանի դեպքում այդ երկկողմ հարթակը ավելի ուժեղացվելու է՝ առանձին համաձայնագրի ընդունումով, մյուսը՝ ընդհանուր արևելյան գործընկերության բազմակողմ համագործակցության հարթակն է», - ասաց նա։
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Բրյուսելում գագաթաժողովի քննարկումների ժամանակ ակնհայտ կդառնա, որ արևելյան գործընկերությունն այսօր դիտարկվում է որպես «ծրագրային գործիք», որը հնարավորություն է տալիս հասցեագրել հասարակ քաղաքացիների մտագոհություններն ու սպասումները Արևելյան Եվրոպայում ու Հարավային Կովկասում։
Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ Եվրոպական Միությունում կա փոխհամաձայնություն, որ Արևելյան գործընկերությունը պետք է դառնա շատ պրագմատիկ, շատ կոնկրետ և կիրառական գործիք։
«Եվրոպական միության գործողությունների հիմնական նպատակը հարևան երկրների դեմ գործընկերության կայունացումն է ։ Մենք ուզում ենք, որ տնտեսական կայունություն լինի, որ հասարակությունն ու տնտեսությունը դառնան դիմադրողունակ», - ասաց նա։
Սվիտալսկին շեշտեց՝ Եվրամիությունն աշխարհաքաղաքական խաղեր չի ուզում խաղալ։
«Եվ չենք կարող ընդունել, որ տարածաշրջանի որևէ հատված հռչակվի բացառիկ ազդեցության ու շահերի տարածք, չենք ուզում անցնել զրոյական խաղերի որևէ գործընկեր երկրի հետ, Եվրամիությունը չի ուզում խաղալ», - ասաց նա։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց՝ վստահ է, որ Հայաստանի համար բրյուսելյան գագաթաժողովից հետո կլինեն դրական ուղղություններ։
«Միգուցե դուք այդքան էլ բավարարված չլինեք որոշակի արդյունքներով, չգիտեմ, ասենք՝ վիզայի մասով, բայց անկեղծ կլինեմ՝ նախապատրաստական աշխատանքներում Հայաստանի համար շատ կարևոր է, որ վիզայիի խնդիրը դրված լինի օրակարգում: Նպատակը, որ կա՝ գնալ դեպի վիզաների ազատականացում և հետո էլ պայմանագրի ստորագրում՝ առանց վիզայի ռեժիմի ընդունման մասին, կլինեն պատշաճ ժամանակին, վստահ եմ, բայց էլի եմ ուզում կրկնել՝ սկսեք ձեր ներքին նախապատրաստական աշխատանքներն այդ օրվա համար, պատրաստվեք, կատարեք ձեր տնային աշխատանքը և այդ օրը, հուսով եմ, կգա», - ընդգծեց Պ. Սվիտալսկին։