26/09/2017 19:56
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: