26/09/2017 20:10
Իրանում հանրահավաքներ են անցկացրել՝ ի պաշտպանություն Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի
Իրանի տարբեր քաղաքներում հազարավոր քրդեր հանրահավաքներ են անցկացրել ի պաշտպանություն Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի, հայտնում է РИА Новости-ն:
Ցույցերը երկուշաբթի երեկոյան տեղի են ունեցել Բանե, Սեքեզ, Սանանդայ քաղաքներում: Նշվում է, որ տեսագրությունները, որոնցում ցուցադրվել են բազմամարդ ակցիաները, հայտնվել են համացանցում:
Գործակալությունը նաև նշում Է, որ Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր հանրահավաքների մասին, ինչը անակնկալ է դարձել, քանի որ երկիրը հանդես է եկել հանրաքվեի դեմ: