26/09/2017 20:21
Շվեդիայում մզկիթ են հրկիզել (Տեսանյութ)
Շվեդիայի Էրեբրու քաղաքում այրվել է տեղի գլխավոր մզկիթը: Այս մասին հայտնել Է Lenta.ru-ն՝ հղում անելով SVT-ին:
Բռնկման ահազանգը հրշեջ պահպանության կառավարակետում ստացվել է տեղական ժամանակով 02:00-ին: Կրակը պատել է գործնականում ամբողջ շենքն, ավելի ուշ փլվել է տանիքը: Զոհերի և տուժածների մասին տվյալներ չկան:
Փրկարարական ծառայության սպաների խոսքով՝ իրենց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարևան շենքեր: Իրենց հերթին ոստիկանները հայտնել են, որ հրկիզման կասկածանքով իրենք ձերբակալել են 1997 թվականին ծնված մի տղամարդու: Նրա անունը չի հրապարակվում: Մզկիթի դիտորդական խորհրդի ղեկավար Ջամալ Լամհամդին հայտարարել է, որ դա «ցավալի օր» է հավատացյալների համար:
Նրա խոսքով՝ տեղական մահմեդական համայնքում կա շուրջ 20 հազար մարդ: Լահմամդին նաև հիշեցրել է, որ ավելի վաղ մզկիթի ղեկավարության հասցեին տարատեսակ սպառնալիքներ էին ստացվում: Էրեբրուն քաղաք է Շվեդիայի կենտրոնական մասում՝ համանուն լենի (շրջանի) մայրաքաղաքը: Բնակչությունը կազմում է շուրջ 130 հազար մարդ: