26/09/2017 12:00
Ուշ թե շուտ ամբողջ աշխարհում են ճանապարհները բացվելու. նախարարը լավատես է
Ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով դեպի Ռուսաստան, այլ ամբողջ աշխարհում ճանապարհները կբացվեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
«Ես լավատես եմ, քանի որ ժողովուրդները շփման կարիք ունեն, հետևաբար ճանապարհները բացվելու են», - ասաց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը նաև ասաց, թե ձմռանն ընդառաջ լավ լուր ունի ունի նաև Լարսի ճանապարհով երթևեկողների համար, այն է՝ վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող միջոցները: