Մտա մի առանձին սենյակ ու սկսեցի լացել. Նարինե Գրիգորյանը՝ Օսկարին ներկայացված «Եվա» ֆիլմի մասին

04/10/2017 16:35

Մտա մի առանձին սենյակ ու սկսեցի լացել. Նարինե Գրիգորյանը՝ Օսկարին ներկայացված «Եվա» ֆիլմի մասին


Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ մոտ 3 շաբաթ առաջ, այս տարվա հայաստանյան մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է: Հատկապես, որ Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ ֆիլմը կուղարկվի մասնակցելու «Օսկար» ամերիկյան 90-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

«Եվա»-ի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Երևանի պետական Համազգային թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը, ով Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ մասնակցելով ֆիլմի քասթինգին՝ հույսեր չէր փայփայում, թե կարող է հաղթահարել այդ փուլը: Թատրոնում գրեթե միշտ առանցքային կերպարներով հանդես եկող դերասանուհին իր կյանքի այդ շրջանում ֆիլմում նման ակնկալիքներ չուներ:

«Անահիտ Աբադը դերասաններին բավական բծախնդրորեն էր ընտրում: Իմ դտրիկը, իմ փոքրիկ Եվան այդ ժամանակ նոր էր ծնվել, ու ես բավական «թմբլիկացել» էի: Երբ իմացա, որ ես եմ ընտրվել, և՛ հուզվեցի ու ուրախացա, և՛ զարմացա: Հետաքրքիր էր, որ կինո, այն էլ գլխավոր դերերով, ինձ սկսեցին կանչել երեխայի ծնվելուց հետո, երևի ճիշտ են ասում, որ երեխաներն իրենց հետ հաջողություն են բերում… Իրականում, կինոյում այդքան մեծ պատասխանատվություն ստանձնելն ինձ համար առաջին անգամ էր, ի տարբերություն թատրոնի՝ այստեղ փորձառության խնդիր ունեի», - նշեց մեր զրուցակիցը:

Բնույթով էմոցիոնալ դերասանուհին Շուշիում սցենարն ամբողջությամբ կարդալուց հետո արցունքները չկարողացավ զսպել, առանձնացավ ու սկսեց լացել:

«Հենց Շուշիում բոլորիս տրվեց սցենարի վերջնական տարբերակն ու սկսեցինք կարդալ: Երբ ավարտեցինք ու գիտակցեցի բարդությունն ու պատասխանատվությունը, մտա մի առանձին սենյակ ու սկսեցի լացել: Գիտեք, իրականում, ես ամբողջ ֆիլմը լացելով եմ նկարվել, բայց ոչ մի տեսարանում Եվան չի լացում, ուղղակի աչքերի բիբերն են թաց: Ֆիլմում ամենակարևորը ռեժիսորին վստահելն է, հատկապես, եթե փորձառությունդ մեծ չէ: Այդպես էլ արեցի, հետաքրքիր ու շատ հաճելի աշխատանք ստացվեց», -հավելեց նա:

Ֆիլմի հերոսուհի Եվան ու նրան մարմնավորող Նարինե Գրիգորյանն, իրականում, բավական տարբեր են: Սակայն ռեժիսորի և դերասանուհու ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ստանալ այն կերպարը, որն անհրաժեշտ էր այս ֆիլմին:

«Ռեժիսորը նկարահանման ամեն դրվագը սկսելուց առաջ հիշեցնում էր՝ ո՞վ է Եվան՝ սկսած քայլվածքից, ժպիտից և այլն: Դե, ես սիրում եմ լայն ժպտալ ու իմ 20 սմ ժպիտից 1 սմ-ը մնաց (ծիծաղում է՝ հեղ.)… Ինչ վերաբերում է կերպարիս, ասեմ՝ Եվան տարիներ առաջ ինքն իրեն, իր սկզբունքին դավաճանել է, ինչի պատճառով հետագայում մեծ սխալներ են ծնվում՝ փաստի առջև կանգնեցնելով նրան: Երեխային կարող են իրենից վերցնել, ու նա անընդհատ փախեփախի մեջ է լինում: Ի վերջո Հայաստանից փախչում է Արցախի սահմանամերձ գյուղերից մեկը, որտեղ շատերը մտածում են, թե նա կենսաբանության ուսուցչուհի է… Ռեժիսորն ասում էր, որ ուզում է կնոջ նոր կերպար, տեսակ ստեղծել: Կին, ով ուժեղ է, պատասխանատու է իր քայլերի համար, խղճահարություն չի առաջացնում: Այսօրվա արցախցուն դա է բնորոշ, այնքան դժվարություններ են տեսել, որ կոփվել են, մի քիչ կոշտացել, ամեն բանից չեն լացում: Հենց այդպիսի Եվա էլ մենք ստեղծեցինք», - մանրամասնեց ծնունդով արցախցի Նարինեն, ում համար, ի դեպ, նկարահանման ընթացքում բարբառը խնդիր չէր:

Իրադարձությունները ծավալվում են մեր օրերում: Սա հետպատերազմյան կյանքը ներկայացնող գեղարվեստական աշխատանք է, որտեղ նկարագրվում է՝ ինչպե՞ս է պատերազմն անդրադարձել մարդկանց վրա, ի՞նչ դրոշմ է թողել յուրաքանչյուրի հոգում ու մարմնին:

«Ֆիլմում մի այսպիսի նախադասություն կա՝ պատերազմն իր վախերն ունի, պատերազմից հետոն՝ իր: Այստեղ հենց այդ հետոն է ներկայացվում, Եվայի աչքերի միջոցով բացվում է ամբողջ գյուղի պատմությունը, բայց չկա պատերազմ, թշնամի, ադրբեջանցի… Բազմաթիվ զուգահեռ պատմություններ են, մարդկային պատմություններ», - շեշտեց դերասանուհին:

Նկարահանումները կատարվել են Շուշիում, Քարինտակում և Ղշլաղում: մեկնարկը տրվել է 2015 թվականին, ընդհանուր տևողությունը երկուս ու կես ամիս է: Այդ ընթացքում ամբողջ ստեղծագործական կազմը, բոլոր դերասանները միասին Արցախում են եղել: Դա ռեժիսոր-սցենարիստի պահանջն էր:

«Նախատեսված էր ավելի կարճ ժամանակում ավարտել աշխատանքները, սակայն խնդիր էր այն, որ ֆիլմ նկարելու համար Արցախը դեռևս հարմարեցված տարածք չի. մարդիկ խուսափում էին կադրերում երևալ, դժվարությամբ էինք համոզում՝ գոնե նստարանին նստեն, որ երևա գյուղը բնակեցված է: Տեսախցիկները միացնելու համար հոսանքի խնդիր էր լինում, հզորությունը չէր բավականացնում և այլն… Սակայն մյուս կողմից էլ Արցախի մթնոլորտը շատ ոգևորիչ էր: Իրանցիներն ուղղակի սիրահարվել էին Արցախին», - ընդգծեց նա:

Թեև ֆիլմը հայ-իրանական համատեղ արտադրանք է, սակայն ստեղծագործական խմբում բոլորը հայեր են: Տեխնիկական մասն ապահովել են իրանցիները: Նկարահանվել են Վրեժ Քասունին, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Մարջան Ավետիսյանը, Էլինա Ադամյանը, Սերգեյ Թովմասյանը, Տիգրան Դավթյանը…Կոմպոզիտորը Վահան Արծրունին է: ՀՀ վաստակավոր արիտստուհին ընդգծում է՝ ռեժիսորի համար սկզբունքային էր, որ բոլորն ամբողջ պրոցեսի ընթացքում միասին լինեին, ընտանիքի պես: Կապ չունի՝ դերասանը 5 օր է նկարահանվելո՞ւ, թե՞ երկու ամիս, մինչև վերջ մնացել է խմբի հետ:

Անդրադառնալով ֆիլմի «օսկարային» ճակատագրին՝ Ն. Գրիգորյանը հույս հայտնեց, որ այն հաջող ընթացք կստանա: Նկատեց՝ սա դեռ առաջին քայլն է, դժվար հաղթահարելիներն առջևում են, մրցութային 5 ֆիլմին հասնելն արդեն իսկ մեծագույն հաղթանակ կլինի:

«Փառատոնի շրջանակներում Եգիպտոս էի մեկնել, նույնիսկ պրեմիերային ներկա չեմ եղել: Հենց այնտեղ էլ իմացա, որ ֆիլմն առաջադրվելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այդ ժամանակ միայն մեկ բան մտածեցի. ինձ շատ հաճախ են ասում՝ ախր դու չպիտի Հայաստանում ծնված լինեիր, որպեսզի կարողանայիր առավել մեծ հաջողությունների հասնել: Բայց չէ՞ որ մեր շատ լավ դերասաններ հաջողության հետևից մեկնում են ԱՄՆ, բայց արի ու տես՝ մենք այստեղից ավելի հեշտ կարող են «Օսկար»-ին հասնել: Ու հիմա մտածեցի՝ Հայաստանն ամենակարճ ճանապարհն է, որի միջոցող կարողանում ենք նաև մասնակցել տարբեր միջազգային փառատոնների ու դառնալ լավագույններից մեկը: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը ու գտնում եմ՝ եթե Աստված այնպես է արել, որ այստեղ ծնվեմ, ուրեմն ճիշտը դա է: Հաճելի է, որ այստեղ լինելով՝ հաճախ նաև ամենուր ես», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարինե Գրիգորյանը:

Դերասանուհին այժմ մի քանի ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, որոնց աշխատանքները փորձում է հարմատեղել փառատոնային շրջագայությունների հետ: Խոստանում է՝ առաջիկայում հանդիսատեսին ու հեռուստադիտողին կներկայանա մի քանի նոր գործերով:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց

Տվյալ բաժնի վերջին նյութերը