
04/10/2017 14:56
Թուրքիան միջսեզոնային շրջանում 50-60 հազար տոննա լոլիկ կմատակարարի ՌԴ-ին
Ռուսաստանը, ինչպես և պլանավորվում էր, թուրքական լոլիկի համար իր շուկան կբացի միջսեզոնային շրջանում, բայց մատակարարումները մեծ չեն լինի, հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք, իրոք, ՌԴ-ի և Թուրքիայի քաղաքական համաձայնությունների շրջանում այս տարվա վերջին բացում ենք շուկայի ոչ մեծ մասը, շուրջ 50- 60 հազար տոննա լոլիկ: Սրանք ոչ մեծ, աննշան ծավալներ են», - ասել է նախարարը «Россия-24»-ին տված հարցազրույցում:
«Մենք թուրք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ խոսքը վերաբերում է միջսեզոնային շրջանին՝ վաղ գարնանը, ձմռանը, այսինքն այն շրջանին, երբ մեզ մոտ, ցավոք, եղանակային պայմանների պատճառով այդ մշակաբույը չի աճում», - հավելել է Տկաչովը: