
04/10/2017 17:55
Աջ ղեկով մեքենաներն արգելելու դեպքում դրանց տերերին ժամանակ կտրվի. Վահան Մարտիրոսյան
Աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա, քննարկումներ են ընթանում, այսօր ԱԺ-ում անդրադառնալով աջակողմյան ղեկով մեեքնաների հնարավոր արգելքին՝ ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը.
«Քննարկումներ եղել են, քննարկումների արդյունքում ոչ մի որոշում ընդունված չէ` ինչպես շարունակել այդ նախագիծը: Մենք առաջին հերթին փորձում ենք անդրադառնալ ճանապարհային անվտանգության և մարդկանց անվտանգության խնդիրներներին», - ասաց նախարարը:
Նա նշեց` կուսումնասիրվի ոստիկանության տրամադրած վիճակագրությունը վթարների ու դրանց աջ ղեկով մեքենաների մասնակցության վերաբերյալ:
«Կունենանք ինչ-որ որոշման նախագիծ, որը կքննարկվի ԱԺ խմբակցություններում ու կներկայացնենք Կառավարություն: Ժամանակին Հայաստանն ընդունել է աջակողմյան երթևեկության կանոններ և մենք պետք է օրենքին համապատասխան մեքենաներ ունենանք», - ասաց Վահան Մարտիրոսյանն` ընդգծելով, որևէ արգելքի ընդունման դեպքում աջ ղեկով մեքենաների տերերին կտրամադրվի որոշակի ժամանակ ղեկը փոխելու համար: