06/10/2017 23:23
ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ որոշումը կախված է Հայաստանից. Գլազև
ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից, այսօր Երևանում ասաց ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը։
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, սակայն տվյալ դեպքում, որոշիչ խոսքը Հայաստանինն է, որովհետև որոշումները մենք ընդունում ենք կոնսենսուսի հիման վրա», - ընդգծեց նա։