10/10/2017 16:14
Իրականությունը պետք է կարողանա գնահատել էթիկայի հանձնաժողովը. Արա Բաբլոյանը՝ Գեղամյան- Փաշինյան բախման մասին (Տեսանյութ)
Ես զրուցել եմ երկու կողմի հետ էլ, սակայն իրականությունը պետք է կարողանա գնահատել էթիկայի հանձնաժողովը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ-ում Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
«Ես դեմ եմ, որ լինի բռնություն, այդ առումով համապատասխան խմբակցությունը դիմել է էթիկայի հանձնաժողով ստեծվելու համար։ Թույլ տվեք, որպեսզի այդ հարցը իրավական ճիշտ ճանապարհով գնա։ Թող ստեղծվի հանձնաժողով, կտեսնենք», - ասաց նա։
Դիտարկմանը, թե չի պատրաստվում արդյոք իր «հմտությունները» ներդրնել պատգամավորներին կարգի հրավիրելու համար (ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու օրը Արա Բաբլոյանը նշել էր, որ ինքը բժիշկ է և հաճույքով է աշխատում չարաճճի երեխաների հետ ու կարող է նաև պատժել նրանց), ԱԺ նախագահն ասաց.
«Դա չի կարող լինել մեկ մարդու հմտություն։ Պետք է բոլորն աշխատեն»։