11/10/2017 19:51
Իսպանիան Կատալոնիայից պահանջել է պարզաբանել՝ հայտարարել է արդյոք անկախություն, թե ոչ
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է պարզաբանել՝ հռչակել են նրանք արդյոք ինքնավարության անկախությունը, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, փոխանցում է РИА Новости-ն:
Եթե ինքնավարությունը հանդես է եկել Իսպանիայից անջատվելու օգտին, Մադրիդը մտադիր է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը և Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից:
«Դրանով իսկ մենք ցանկանում ենք վստահություն ներշնչել քաղաքացիներին», - հավելել է Ռախոյը: Նրա խոսքով՝ ժեներալիտետի պատասխանով պայմանավորված կլինի այն որոշումը, որը կառավարությունը կընդունի առաջիկա օրերին: Նախօրեին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը ստորագրել է Իսպանիայից տարածաշրջանի անկախության հռչակման փաստաթուղթը: