12/10/2017 15:10
Ֆրանսիայում բնապահպանները ներթափանցել են ատոմակայանի տարածք և հրավառություն սարքել (Տեսանյութ)
Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ այսօր առավոտյան իր ակտիվիստները ներթափանցել են «Կատենոմ» ֆրանսիական ատոմային Էլեկտրակայանի տարածք և հրավառություն սարքել այնտեղ, որպեսզի ցույց տան երկրի միջուկային ձեռնարկությունների պաշտպանվածության ցածր մակարդակը, հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Greenpeace-ը հրապարակել էր զեկույց, որում նախազգուշացրել էր Ֆրանսիայի և Բելգիայի ատոմակայանների վրա գրոհների վտանգի մասին դրանց պաշտպանության ցածր մակարդակի պատճառով: Ինչպես նշված է զեկույցում, փորձագետների առանձնակի տագնապն է հարուցում միջուկային թափոնների ավազանների անվտանգության մակարդակը, ինչը հարձակման դեպքում կարող է վթար հրահրել: