12/10/2017 18:31
Մայնի Ֆրանկֆուրտում այրվել է Գյոթեի փայտյա աշտարակը
Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում այրվել է 43 մ բարձրությամբ Գյոթեի փայտյա աշտարակը՝ Goetheturm–ը։ 1931 թվականին կառուցված դիտակետը քաղաքի ամենահայտնի կառույցներից մեկն էր եւ Գերմանիայի 5 ամենաբարձր փայտյա շինություններից էր համարվում, հայտնում է ТАСС–ը։
«Զաքսենհաուզենում Գյոթեի աշտարակը այրվել է։ Ցավոք, այն արդեն հնարավոր չէ փրկել», - ասված է քաղաքի հրշեջ ծառայության հայտարարության մեջ։
Հրշեջները փորձում են անել ամեն բան, որպեսզի կրակը չտարածվի մոտակա սրճարանի վրա։
DPA գործակալության տվյալով՝ նախքան հրշեջների ժամանելը կրակն արդեն կլանել էր ամբողջ աշտարակը, և այն մասնակի փլուզվել էր։
Der #Goetheturm in #Sachsenhausen steht in Flammen. Die Löscharbeiten sind im Gang. ^rh
— Feuerwehr Frankfurt (@feuerwehrffm) October 12, 2017