12/10/2017 14:59
Ռոսսելխոզնադզորն ուժեղացնում է Հայաստանից ներկրվող պտուղ–բանջարեղենի նկատմամբ վերահսկողությունը
Ռոսսելխոզնադզորն ուժեղացնում է Հայաստանից, Ադրբեջանից ու Բելառուսից ներկրվող պտուղ–բանջարեղենի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի այդ երկրների արտադրած ապրանքների անվան տակ ՌԴ չներկրվեն պատժամիջոցային բեռներ:
Ինչպես հայտնում է Ռոսսելխոզնադզորը՝ վերահսկողության ուժեղացման միջոցառումները կապված են վերջին շրջանում Հայաստան, Ադրբեջան և Բելառուս Ռուսաստանում արգելված ապրանքների ներմուծման կտրուկ աճի գրանցման հետ:
Այդ երկրներ հասցվող արգելված ապրանքները հետագայում փորձ է արվում ներմուծել Ռուսաստան: Առաջին հերթին դա վերաբերում է լոլիկին, նշում է «Интерфакс»-ը: