14/10/2017 11:51
Իրանի նախագահը պատասխանել է Թրամփին
Որևէ պետության նախագահ չի կարող ինքնուրույն չեղարկել միջազգային գործարքները, որոնք ունեն ՄԱԿ աջակցությունը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը:
«Սա միջազգային բազմակողմ գործարք է, որը ստորագրել է նաև ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Կարող է արդյոք մեկ նախագահը ինքն իր կողմից վերացնել նման կարևոր միջազգային գործարքը: Երևեի նա տեղյակ չէ գործերից», - հայտարարել է է Ռոհանին, որի ելույթը հեռարձակել է Press TV-ին:
Նա ընդգծել է, որ Իրանը պատասխան կտա, եթե իր ազգային հետաքրքրությունները տուժեն: