Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան

14/10/2017 12:25

Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են. Հովհաննես Գալստյան


«Սոսե » միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք կինոգործիչներ վարպետության դասեր են անցկացնում երիտասարդների համար: Այս անգամ կինոինդուստրիայի երիտասարդ ներկայացուցիչներին այցելել էր ռեժիսոր,պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը: Նա «Սոսե 2017»-ի ժյուրիի կազմում է:

Aysor.am-ի թղթակիցը ռեժիսորի հետ խոսել է կինոարվեստի, ժամանակակից տենդենցների և զարգացման միտումների մասին :

Ժամանակակից կինոտենդենցների մասին

Եթե շատ ընդհանրացման գնանք, ժամանակակից կինոարվեստը կարելի է բնորոշել երկու հիմնական հատկանիշներով. Առաջին՝ կինոն չափազանց կոմերցիալիզացված է դարձել. Հիմնականում աջակցություն են ստանում և էկրան բարձրանում այն ֆիլմերը, որոնք կոմերցիոն տեսանկյունից կանխատեսելի են, արված են հաշվարկների հիման վրա: Ազատ կինոն, ցավոք, պակասել է ու չի հասնում հանդիսատեսին: Երկրորդ՝ նոր տեխնոլոգիաների մուտքով կինոն դարձավ շատ ավելի թվային, արհեստական: Փոխվեց ու շարունակում է փոխվել կինոյի լեզուն: Ավանդական պատկերներն արդեն անցյալում են. կադրերը, որոնք առաջ ստացվում էին նկարահանման հրապարակում, շատ մեծ փոփոխությունների են ենթարկվում: Նկարահանումները, որ ամենակարևոր բանն էին դեռ մի երկու տասնամյակ առաջ, հիմա կարծես անվիճելի առաջնահերթությունը սկսում են կիսել հետարտադրության՝ նկարահանվածը մշակելու փուլի հետ: Թվային հետարտադրության արդյունքում մենք ստանում ենք պատկերներ, որոնք իրականությունից դուրս են: Հետևապես կինոն սկսում է ներկայացնել ալտերնատիվ իրականություն: Ես այստեղ մեծ ողբերգություն չեմ տեսնում, ի վերջո, կինոյում մենք խոսում ենք մարդու և մարդկանց փոխհարաբերությունների մասին: Բայց եթե 60-ականներին, «Նոր ալիքի» գալով, տեսախցիկը դուրս եկավ դեկորացիաներից, տաղավարներից ու սկսեց ցույց տալ աշխարհը, Փարիզի փողոցները ինչպես դրանք կային, ապա հիմա արհեստական միջամտությունն անխուսափելի է:
Մեկ բառով ասած՝ ներկայիս կինեմատոգրաֆը կանվանեի «ցիֆռավոյ» (ժպտում է, հեղ.):

Կինոյի պատմության լավագույն շրջափուլերի մասին

Շատ լավն էր 20-ականների վերջի կինոն՝ թե՛ եվրոպականը, թե՛ հոլիվուդյանը:
Համր շրջանի ֆիլմը հասել էր կատարելության՝պատկերի,պատմության ներկայացման իմաստով: Ցուցադրվում էին վերջին գոհարները:
Հաջորդիվ լավ կինոն եկավ 60-ականներին: Այս շրջանում այն հստակ կայացավ որպես ինքնուրույն արվեստ: Միջին թվաբանական կտրվածքով՝ 60-ականներին արտադրվող ֆիլմերը ավելի լավն էին, քան՝ ներկայիս ֆիլմերը:

Պատճա՞ռը: Թվային տեխնոլոգիաների ներխուժումը, ինֆորմացիայի անվերահսկելի հոսքը և, իհարկե, կոմերցիան:
Մարդու ուղեղը այնքնան շատ է լցվում տեղեկություններով, որ արվեստին ժամանակ և տեղ չի մնում: Եթե մնում էլ է, մարդիկ նախընտրում են քնել: Բայց ես ունեմ անձնական թեորիա ևս.
Հասկանու՞մ եք՝ մարդկանց թիվը շատացել է. Մեկ գոյություն ունեցող պերսոնի գինը պակասել է, մեկ անհատի, մեկ հեղինակի գինը պակասել է:

Խորհրդային Հայաստանի կինոշուկայի մասին

Մենք էլ կինոյում ինչ ունեցել, ունեցել ենք 60-ականներին՝ չհաշված «Պեպոն», «Նամուսը», որոնք էլի համաշխարհային հզորության ֆիլմեր էին, կարող էին մի շարքում դրվել այդ շրջանի եվրոպական ֆիլմերի հետ:
60-ական թվերին մենք թե՛ Փելեշյանով, թե՛ Փարաջանովով, թե՛ Մալյանով ու Դովլաթյանով հասել ենք նրան, որ մեր կինոն միանգամայն միջազգային դարձավ՝ դրսի հանդիսատեսին ընկալելի: Այն արտադրանքը, որը Հայաստանը տալիս է հիմա, բացառիկ դեպքերում կարող է դրվել միջազգային հանրության առաջ:

Մեր կինոն Խորհրդային Միության կինեմատոգրաֆից դուրս չէր, որովհետև նույն արտադրական մոդելն էր գործում, իսկ անկախության ձեռքբերումից հետո չկա այն կինոն, որը միջազգային հանդիսատեսին ընկալելի կլինի: Հիմնականում դրանք լոկալ ֆիլմեր են, որոնք հասկանալի են հայաստանյան հանդիսատեսին:

Մեր պրոդյուսերները, ռեժիսորները, դրամատուրգները գրագետ չեն, չեն տիրապետում ժամանակակից կինոարտադրության կանոններին՝ ոչ կինոլեզվի՝ պատումի կերտման, մոնտաժի, լույսի, ձայնի առումով, ոչ արտադրական սխեմաների, ֆոնդերի, համաարտադրողների հետ աշխատելու առումով: Մենք դուրս ենք մնացել համաշխարհային կինոպրոցեսներից:
Կինեմատոգրաֆը նույն երաժշտությունն է: Չեք կարող, չէ՞, երգ ստեղծել՝ նոտաներին չտիրապետելով: Եթե ձեզ հայտնի չեն հարմոնիայի կանոնները, սիմֆոնիա չեք գրի: Նույնն էլ կինոարվեստն է. մարդկանց թվում է, թե կհաջողեն ֆիլմ ստեղծել՝առանց գործիքներին տիրապետելու: Ինչո՞ւ նույնը չեն մտածում երաժշտության պարագայում: Ինչո՞վ է կինոն ավելի ցածր արվեստ:

Նույն Փելեշյանը,Մալյանն ու մյուս կինոգործիչները չե՞ն սխալվել՝ կինոդպրոցների ստեղծմանը հետամուտ չլինելու, իրենց փորձով սերունդներին չկրթելու հարցում

Գուցե, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք ապրել են ԽՍՀՄ-ում, որտեղ հնարավոր չէր հեղինակային դպրոց ստեղծել: Հենրիկ Մալյանը ստեղծեց իր թատրոնը և դրա վրա դրեց ողջ կյանքը: Միայն մեծ խոչընդոտների հաղթահարմամբ նրան դա հաջողվեց: Խորհրդային մոդելը ենթադրում էր կոլեկտիվային կուլտ, անհատը այդ մոդելում չէր կարող որոշիչ լինել: Ցավոք, մենք այսօր էլ վայելում ենք այդ մտայնության դառը պտուղները: Հիմա մեզ հեշտ է: Տեսեք, մենք բացել ենք դպրոց և այնտեղ քարոզում, մեր հեղինակային ծրագրով ասում ենք, որ կրթության միջոցով պետք է գան նոր, տաղանդավոր ռեժիսորներ, որ վերջիններս պետք է հսկեն իրենց տաղանդը, կինոյի լեզվով ճիշտ արտահայտվել կարողանան: Իրականում, արվեստը, կինոն՝ «մեկ հիվանդի ցնորք է»: Հեղինակը միակ հետաքրքիր բանն է արվեստում: Երբ մենք խոսում ենք դպրոցի, գրագիտության մասին, պիտի հասկանանք, որ դրանք «տառաճանաչության» համար են: Որևէ մեկին հնարավոր չէ արվեստագետ դարձնել դպրոցում: Բայց օգնել տիրապետել «ցնորքին», օգնել դարձնելու մտքերը պատկեր, օգնել հավաքելու պատկերները՝ որպես պատմություն… այս տեխնիկական բնույթի կանոնների ուսուցման տեղը կինոդպրոցն է:

«ACTION! Ֆիլմ» կինոդպրոցի մասին

Փորձում ենք սերունդ կրթելու այդ բարդ աշխատանքը ինքներս կատարել: Այս տարի մեզ մոտ նկարահանված ֆիլմերը, հույս ունեմ, կկարողանանք ցույց տալ էկրանին: Ամեն տարի ընդունելու ենք 10-12 մասնագետ՝ ռեժիսորներ, սցենարիստներ և պրոդյուսերներ, որոնց կսովորեցնենք՝ ինչպիսին են ժամանակակից պրոդյուսինգը, ռեժիսուրայի, դրամատուրգիայի ակադեմիական կանոնները: Մասնակիցները նաև զարգացնում են սեփական նախագծերը, դրանք դարձնում ֆիլմ: Այս իմաստով շատ հետաքրքիր էքսպերիմիենտ է, որը թերևս 3-4 տարի կգոյատևի, ապա մենք արդյունքների գնահատում կկատարենք՝ սերնդափոխություն եղա՞վ, եկա՞ն նոր կինեմատոգրաֆիստներ, թե՝ ոչ: Եթե, այո, ապա գործունեությունը կշարունակենք, եթե՝ ոչ, ի՞նչ արած, ուրեմն սխալվել ենք: Բայց ես կարծում եմ, որ 2-3 տարում արդեն կտեսնենք նոր ֆիլմեր, նոր ռեժիսորներ, բոլորովին նոր, հայկական կինոսերունդ:

Թեմատիկ սահմանափակումների մասին. Արցախյան պատերազմ, Ցեղասպանություն

Պետք է տարանջատել արվեստը պրոպագանդայից: Կինոսեր հասարակությունը դա հստակ անում է, հետևաբար փորձը՝ մեկի միջոցով մատուցելու մյուսը, դատապարտված է անհաջողության: Դուք կարող եք պրոպագանդա անել ու հասնել հաջողության: Դուք կարող եք ստեղծել ֆիլմ և հասնել հաջողության: Բայց խառնել այդ երկուսն իրար… դա բացի չընկալումից, ոչնչի չի հանգեցնի:
Քանի որ մենք թե՛ ցեղասպանություն են տեսել, թե՛ պատերազմ, շատ լավ ենք հասկանում՝ ինչո՞ւ է պետք մոբիլիզացվել, եթե կա վտանգ, ինչո՞ւ է պետք պաշտպանել հայրենիքը, ինչո՞ւ գնալ սահման: Այս ամենը շատ հստակ դրված է մեր հասարակության մեջ՝ կյանքի փորձից ելնելով: Իմաստը ո՞րն է՝ արվեստի միջոցով դա ևս մեկ անգամ պրոպագանդելու: Ուզում եմ շեշտել՝ պրոպագանդելու, ոչ թե գեղարվեստորեն վերաարժևորելու: Պրոպագանդան արվեստի ամենավտանգավոր թշնամին է:

Ցեղասպանության մասին ֆիլմերի զգալի մասը սարսափելի պլակատային պատմություններ են, որտեղ կա հստակ դահիճը, հստակ զոհը: Առաջինը հարձակվում է, երկրորդը՝ սպանվում: Այսպես մարդու էմոցիաների վրա չես ներազդի կամ կազդես միայն հայ հանդիսատեսի վրա, որովհետև իրանցին, կանադացին կամ ուրուգվայցին նախ և առաջ ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ է դահիճը դահիճ, իսկ զոհը՝ զոհ: Նրանց իսկապես տպավորելու համար անհրաժեշտ է տալ մեր անձնական, գեղարվեստական վերաիմաստավորումը:

Կինոլրագրողների և կինոքննադատների դերը հասրակության ճաշակի ձևավորման գործում

Որակյալ արվեստի և հանդիսատեսի միջև պատնեշ կա: Բերգմանն ասում էր՝ հանճարեղ արվեստը միշտ ունի ձանձրույթի էլեմենտ: Մեծ արվեստի համար հանդիսատեսի աչքերը բացելը կինոգետների, կինոտեսաբանների, կինոլրագրողների գործն է: Նրանց դերը չափազանց կարևոր է, որովհետև իրենք հանդիսատեսին դեպի մեծ արվեստ ուղղորդող միջանկյալ կամուրջն են:

Հայաստանում նոր դուրս եկած ֆիլմերը կա՛մ անտեսվում են, կա՛մ գտնում են «Ուռա, էս ինչ լավն էր», «վայ, էս ինչ վատն էր» արձագանքներ: Որևէ լուրջ կինեմատոգրաֆիական վերլուծության, սթափ, համապարփակ հայացք հայկական կինոյին, դիպուկ ախտորոշում, ես չեմ հանդիպել երկար տարիներ:                                                                               

Հեղինակ՝ Օֆելյա Սիմոնյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/05/2024 23:50 Իրանի նախագահի ուղղաթիռի «ճշգրիտ գտնվելու վայրը» հայտնաբերվել է․ IRNA 19/05/2024 22:38 Իրանի փոխնախագահը հայտնել է, որ կապի մեջ է եղել Ռաիսիի հետ ուղղաթիռում եղած երկու ուղևորի հետ 19/05/2024 22:30 Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է՝ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը չի հայտնաբերվել 19/05/2024 22:24 Հայտնաբերվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը․ Press TV 19/05/2024 22:21 ԵՄ-ն միանում է Ռաիսիի կործանված ուղղաթիռի տեղորոշման աշխատանքներին 19/05/2024 22:09 Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին․ Զախարովա 19/05/2024 22:03 Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին 19/05/2024 21:52 Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն․ Իրանի գերագույն առաջնորդ 19/05/2024 21:20 Ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ 19/05/2024 20:54 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ՀՀ ԱԳՆ 19/05/2024 20:36 Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է 19/05/2024 20:27 Ռայիսիի հետ բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է այն լուրը, որ ուղղաթիռն «կnշտ վայրէջք» է կատարել․ Ալիև 19/05/2024 20:20 Եթե Իրանի նախագահն ու ԱԳՆ-ն մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության հետ․ թյուրքագետ 19/05/2024 19:58 Վաղը մեկնելու եմ Կիրանց․ Սրբազան 19/05/2024 19:54 Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ ու ձև գտեք՝ հանդիպեք․ Սրբազան 19/05/2024 19:45 Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան (Տեսանյութ) 19/05/2024 19:29 Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է. Reuters 19/05/2024 19:02 Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․կառավարության պատվիրակությունը մեկնել է դեպքի վայր 19/05/2024 18:33 Փրկարարական ջոկատները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր, դեռևս կապ չկա Ռաիսիի հետ 19/05/2024 18:05 Անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան (Տեսանյութ) 19/05/2024 17:34 Իրանի նախագահը՝ ուղղաթիռի վթարային վայրէջքից հետո (լուսանկարը արխիվային էր) 19/05/2024 17:25 ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ում հրամանները կատարում ես, Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս ու նվիրեց Ադրբեջանին․ Աբրահամյանը՝ ոստիկանապետին 19/05/2024 17:10 Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը Ադրբեջանում ավիավթարի է ենթարկվել․ IRIB 19/05/2024 17:01 Կարծում եմ՝ մեր զորակցությունը կիրանցեցիներին տեղ հասավ անգամ մեր այստեղ հասնելով․ Մշակութային գործիչները վերադարձան Երևան 19/05/2024 16:30 Ճանապարհները փակել են, որ Կիրանց գյուղ օգնություն չգա․ Կիրանց գյուղի բնակիչ 19/05/2024 16:15 ԱԱԾ-ն ընդունում է սահմանի պահպանությունը, դրա համար ժամանակավորապես մուտքն արգելված է. ոստիկանության Տավուշի բաժնի պետ 19/05/2024 16:07 Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին 19/05/2024 15:48 Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց 19/05/2024 15:34 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև 19/05/2024 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան 19/05/2024 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ 19/05/2024 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) 19/05/2024 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին 19/05/2024 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում 19/05/2024 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ (Տեսանյութ) 19/05/2024 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում 19/05/2024 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին 19/05/2024 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է 19/05/2024 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ 19/05/2024 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ 19/05/2024 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am) 19/05/2024 11:45 Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան 19/05/2024 11:26 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 19/05/2024 11:06 Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում 19/05/2024 10:56 Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 19/05/2024 10:51 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը 19/05/2024 10:43 Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ 19/05/2024 10:25 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը