14/10/2017 12:17
Ճարպակալումով տառապող չափահաս ամերիկացիների թիվը ռեկորդ է սահմանել
Ճարպակալումից տառապող չափահաս ամերիկացիների թիվը ռեկորդ է սահմանել՝ կազմելով ընդհանուր չափահաս բնակչության 40 տոկոսը։ Այդ մասին ասվում է բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի զեկույցում, փոխանցում է РИА Новости-ն:
Զեկույցի համաձայն, 2015-2016 թվականներին ճարպակալում ունեցող չափահաս ամերիկացիների թիվը ավելացել է 30 տոկոսով՝ 1999-2000.թթ տվյալների համեմատ։
Ճարպակալման խնդրին բախվում են նաև անչափահաս ամերիկացիները, 2-ից 19 տարեկանների 18,5 տոկոսն էր նախկինում տառապում, իսկ այժմ այդ թիվը հասել է 33 տոկոսի։