14/10/2017 10:47
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը
Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Օդրի Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում, հայտնում է РИА Новости-ն:
Ազուլեն հավաքել է 58 հնարավոր քվեներից 30-ը։ Հաղթանակի համար պահանջվում էր հավաքել առնվազն 30 քվե։ Քվեարկության վերջին փուլում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտնի համար պայքարել է նաև Քաթարի դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ Քավարին, ով ստացել է 28 քվե։
Ընտրություններում հաղթած թեկնածուի հաստատումը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում, որն անցկացվելու է ուշ աշնանը։ Կազմակերպության ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով ներկայացնում է Բուլղարիան, տվյալ պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից՝ երկու անգամ անընդմեջ։