14/10/2017 11:27
Ռաքքան ԻՊ-ից ամբողջովին ազատագրվել է
Սիրիական Ռաքքա քաղաքը, որը համարվում էր «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գլխավոր պատվարը, ամբողջովին ազատագրվել է գրոհայիններից: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը:
Հեռուստաալիքի տվյալով՝ ծայրահեղական կազմավորումների վերջին մնացորդները հանձնվել են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատներին:
Ռաքքայի գրոհումը սկսվել էր այս տարվա հունիսի 6-ին: «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին իր աջակցությունն էր ցուցաբերում միջազգային կոալիցիայի օդուժը՝ ԱՄՆ գլխավորությամբ: