14/10/2017 12:57
ՌԴ գյուղատնտեսության նախարարը ծիծաղի է հասցրել Վլադիմիր Պուտինին (Տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը նախագահի հետ գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով խորհրդակցությանը ծիծաղի է հասցրել Վլադիմիր Պուտինին, փոխանցում է VZ.ru-ն։
Հանդիպման ժամանակ նախարարն օրինակ է բերել Գերմանիան, որն իր խոզի մսի զգալի մասն արտահանում է այդ թվում Ինդոնեզիա։ Պուտինը նկատել է, որ Ինդոնեզիան մահմեդական երկիր է, ինչն էլ նշանակում է, որ խոզի միս այնտեղ չեն ուտում։
«Լավ, ուրեմն Հարավային Կորեա», - իր ասածը փորձել է ուղղել նախարարը։ «Ի՞նչ տարբերություն», - հավելել է նա ժպտալով։ Պուտինը ծիծաղել է և ձեռքերով փակել դեմքը։
Տեսանյութը Twitter-ում հրապարակել է լրագրող Դմիտրի Սմիրնովը։
Ткачев: Германия свинину продает в Китай, Индонезию
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) October 13, 2017
Путин: Это мусульманская страна, свинину не едят.
Ткачев: Ну Южная Корея! Какая разница? pic.twitter.com/uSkTkT5KRZ