14/10/2017 12:09
Մեծ Բրիտանիան կիբերհարձակումների համար մեղադրել է Իրանին
Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է բրիտանական խորհրդարանի վրա կիբերհարձակման համար, հայտնում նէ Gazeta.ru-ն՝ հղում անելով Daily Telegraph- ին:
Աղբյուրի համաձայն, հարձակման շարժառիթը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող էր օգտագործել կիբերհարձակումը միջուկային գործարքը խաթարելու համար, քանի որ այն նպատակ ունի շարունակել զարգացնել Իրանի միջուկային զենքը: