14/10/2017 11:36
Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել ավելի քան 600 թուրք պետծառայող
Գերմանիայի իշխանություններին է դիմել ավելի քան 600 թուրք պետծառայող՝ խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԳՆ-ին:
2017 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի կեսեր դիվանագիտական անձնագրերի շուրջ 250 սեփականատեր և 380 բարձրաստիճան պաշտոնյա է ներկայացրել փախստականի կարգավիճակի ստացման դիմումներ:
Անկարան կարծում է, որ հեղաշրջման ենթադրյալ կազմակերպիչները այս պահին թաքնվում են, այդ թվում նաև՝ Գերմանիայում: