16/10/2017 13:50
Կատալոնիայի ղեկավարն Իսպանիայի վարչապետին առաջարկել է երկխոսություն սկսել
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին առաջարկել է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստաղծված իրադրության շուրջ, գրել է Pais թերթը՝ հղում անելով կատալոնացի քաղաքական գործչի նամակին:
Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի իշխանություններից պահանջել էր բացատրել՝ հռչակել են նրանք արդյոք անկախություն: Պուչդեմոնը պետք է պատասխաներ մինչև հոկտեմբերի 16-ը: Եթե պատասխան չլինի կամ այն չբավարարի Իսպանիայի իշխանություններին, ապա կառավարությունը հոկտեմբերի 19-ին կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:
«Երկխոսության մեր հրավերն ազնիվ է ու անկեղծ: Այդ կապակցությամբ առաջիկա երկու ամսում մեր առաջնահերթ խնդիրը երկխոսություն սկսելն է», - գրել է Պուչդեմոնը՝ չպատասխանելով տարածաշրջանին կարգավիճակի վերաբերյալ հարցին: