16/10/2017 16:20
Պորտուգալիայում անտառային հրդեհները խլել են 9 մարդու կյանք
Առնվազն ինը մարդ է զոհվել անտառային հրդեհների հետև անքով, որոնք մոլեգնում են Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում և Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
RTP պոլտուգալական հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, Պորտուգալիայում չորս մարդ է զոհվել Կոյիմբրայի օկրուգում, ևս երկուսը՝ Սերտա ևՎիզեու օկրուգներում, որտեղ ներկայում անցկացվում է տեղի բնակիչների տարհանում:
Եվս շուրջ 20 մարդ վնասվածքներ են ստացել: Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան արդեն հայտարարել է երկրի այս շրջաններում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: