16/10/2017 13:33
Հռոմի պապը սրբադասել է 35 քրիստոնյա նահատակի
Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը անցկացրել է սրբադասման արարողություն։ Սրբերի շարքն է դասվել 35 քրիստոնյա նահատակ, նրանց թվում է XVI դարում Մեքսիկայում մահացած 3 երեխա։ Նրանք համարվում են առաջին քրիստոնյաները, ովքեր մահացել են Նոր Աշխարհում իրենց հավատքի համար, հայտնում է Reuters գործակալությունը։
Բացի այդ, սրբադասվածների շարքում է 30 բրազիլացի քրիստոնյա, ովքեր նահատակվել են XVII դարի սկզբին։ Հաղորդվում է, որ առաջին անգամ Լատինական Ամերիկայից այդքան շատ նահատակ է սրբադասվում։
Սրբադասվել է նաև իսպանացի մի քահանա և իտալացի հոգևորական, որը մահկանացուն կնքել է 1739 թվականին։