16/10/2017 10:50
Սիրիայի զինված ընդդիմությունն սկսել է Ռաքքայի ազատագրման վճռական գրոհը
Սիրիայի հյուսիսում սկսվել է Ռաքքայի ազատագրման վճռական գրոհը: Այս մասին հայտարարել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական ընդդիմադիր զորամիավորման ջոկատները, փոխանցում է Life.ru-ն:
Խաղաղ բնակիչներին տարհանել են ազատագրական պայքարի կենտրոնում hայտնված քաղաքից: Տարհանումն իրականացրել են ԻՊ-ի (Ռուսաստանում և մի շար այլ երկրներում արգելված) դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի ներկայացուցիչները: 275 գրոհային հանձնվել է զինվորականներին: Հանձնված գրոհայինները և նրանց ընտանիքների ելքը քաղաքից նույնպես ապահովվել է: