16/10/2017 18:01
Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Սոմալիում ահաբեկչության զոհերի
Փարիզում երեքշաբթի գիշերը Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն ի հիշատակ Սոմալիում ահաբեկչության զոհերի: Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօր կեսգիշերին մենք կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Մոգադիշոյում ահաբեկչության զոհերի: Մենք միանում ենք», - իր Twitter-ում նշել է քաղաքապետը:
Շաբաթ օրը պայթուցիկով լցոնված բեռնատարը պայթել էր Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ամենաաշխույժ փողոցներից մեկում:
Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել, ևս մոտ 300-ը վնասվածքներ է ստացել: