16/10/2017 14:05
Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթած Ժեենբեկովը կշարունակի Աթամբաևի բարեփոխումները
Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում է հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, մտադիր է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաևի կողմից: Այս մասին Ժեենբեկովը հայտարարել է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները:
«Ես կփորձեմ պահպանել վերջին վեց տարում ձեռքբերվածը, շարունակել սկսված բարեփոխումները և սկսել նորերը», - ասել է նա:
Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ կիրակի հանրապետությունում կայացած նախագահի ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի:
Ժեենբեկովը կարողացել է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Երկրորդ տեղն զբաղեցրել Է «Հանրապետություն-Հայրենիք» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Օմուրբեկ Բաբանովը, որի օգտին քվեարկել է ավելի քան 560 հազար ընտրող: